«Մարաշ»-ի ասեղնագործությունը, ազգային մշակութային ժառանգության կարեւոր ճիւղերից մեկն է. այն ձեռագործ արվեստի յուրօրինակ տեսակ է, որը աչքի է ընկնում կատարման բարդությամբ, «Մարաշ»-ի գործը, անհնար է կրկնօրինակել, միայն դիտելով, կա աշխատանքը կատարելու հատուկ ընթացք։ Այն զուտ ասեղնագործություն չէ, այլ մի մեծ պատմություն Մարաշ քաղաքի և մարդկանց ճակատագրի մասին։ Ամեն զարդանախշ գործելիս, կարծես մտովի տեղափոխվում ես այդ ժամանակները։ Ես շնորհակալ եմ, որ «Օղակ» ՀԿ-ում առիթ ստեղծվեց սովորելու այս ասեղնագործության տեսակը եւ ուրախ եմ որ ես առիթ ունեմ իմ դերակատարությունը ունենալու այս անգին ժառանգությունը պահպանելու եւ փոխանցելու աշխատանքին մեջ։ Ես իմ պարտքն եմ համարում կարեվոր այս ասեղնագործությունը փոխանցել երիտասարդներին եւ քաջալերել որ իրենք ևս սիրեն, սովորեն, պահպանեն եւ տարածեն ։