Սույն բաժնում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը, եթե այլ բան նախատեսված չէ Կայքում:
Մեր կայքից օգտվելիս Դուք մեզ վստահում եք Ձեր տեղեկատվությունը: Մենք պահպանում ենք յուրաքանչյուրի գաղտնի տեղեկատվությունը, որ ստանում ենք Կայքի այցելության ժամանակ և միայն հավաքագրում և օգտագործում ենք այն տեղեկատվությունը, որը ձեզ Կայքի կիրառության համար օգտակար է և այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
Անվտանգության քաղաքականությունն իրենից ներկայացնում է տեղեկատվություն կամ իրավական փաստաթուղթ, որտեղ նշվում է, թե ինչպես է Կայքը հավաքագրում, վարում և վերամշակում իր այցելուների տվյալները: Այն բացահայտորեն նկարագրում է՝ արդյոք այդ տեղեկատվությունը գաղտնի է պահվում, կամ այն տարածվում կամ տրամադրվում է երրորդ անձանց:
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Անվտանգության քաղաքականությունը և համոզվել, որ այն հասկանալի է: Դուք պետք է հավաստիացնեք, որ ընդունում եք Անվտանգության քաղաքականությունը մեր Կայքում գնում կամ նվիրատվություն կատարելու ժամանակ: Եթե դուք չեք ընդունում և համաձայն չեք սույն Անվտանգության քաղաքականությանը, ապա դուք պետք է անհապաղ դադարեք օգտվել Կայքից:
Անվտանգության քաղաքականությունը վերաբերում է միայն այն դեպքում, երբ օգտվում եք Կայքից: Այն չի տարածվում այն կայքերի համար, որոնց հղումը կարող եք գտնել մեր Կայքում: Մենք որևէ հսկողություն չենք իրականացնում ուղղորդող կայքերի վրա, հետևաբար այդ կայքերի կողմից ձեր անձնական տվյալների հավաքագրման, պահման կամ օգտագործման համար խորհուրդ ենք տալիս ստուգել ցանկացած նման կայքերի գաղտնիության/անվտանգության քաղաքականությունը, նախքան որևէ տվյալ ներկայացնելը:
Որոշ տվյալներ ինքնաբերաբար հավաքագրվում են մեր Կայքի կողմից: Կախված մեր Կայքի օգտագործումից ՝ մենք կարող ենք հավաքագրել հետևյալ կամ այս կամ այն բոլոր տվյալները.
-Ամբողջական անուն, ազգանուն
-Էլ.փոստի հասցե
-Երկիր
-IP հասցե (ինքնաբերաբար հավաքված)
Մենք չենք հավաքագրում, մշակում և/կամ պահպանում վճարային քարտի տվյալները:
Բոլոր անձնական տվյալները պահվում են անվտանգ՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
Մենք օգտագործում ենք ձեր տվյալները`այդ թվում օրինակ.
-Ձեզ համար հնարավորինս լավ Կայք և ծառայություն մատուցելու համար,
-Ձեզ էլեկտրոնային փոստով նամակագրություններ ուղարկելու համար:
Այնուամենայնիվ, մենք Ձեզ չենք ուղարկի որևէ Ձեզ չառնչվող մարքեթինգային առաջարկ կամ չթույլատրված նամակ:
Մենք պահում ենք Ձեր տվյալները միայն այնքան ժամանակ, որքան Մենք այն՝ վերոնշյալ բաժնում նկարագրված նպատակների համար կօգտագործենք և/կամ այնքան ժամանակ, քանի դեռ Մենք ունենք այն պահելու ձեր թույլտվությունը:
Մենք իրավասու ենք ժամանակ առ ժամանակ, ըստ Մեր հայեցողության կամ օրենքով սահմանված կարգով փոփոխել սույն Անվտանգության/գաղտնիության քաղաքականությունը: Ցանկացած փոփոխություն անմիջապես կտեղադրվի մեր Կայքում և Կայք մուտք գործելիս կհամարվի, որ Դուք ընդունել եք Անվտանգության/գաղտնիության քաղաքականության պայմանները փոփոխություններ կատարելուց հետո մեր կայքի առաջին օգտվելուց սկսած: Մենք խորհուրդ ենք տալիս պարբերաբար ստուգել սույն բաժինը`փոփոխություններին ծանոթ լինելու համար: