Ես Անին եմ 13 տարեկան։ Դեռ 9 տարեկանում, երբ տեսա թե ինչպես է մորաքույրս աշխատում «Սվազ»-ի ասեղնագործությունը, հետաքրքվեցի և ուզեցի սովորել և 9 տարեկանում առաջին անգամ ձեռքս վերցնելով ասեղն ու կտորը սկսեցի ասեղնագործել։ Այժմ 13 տարեկան եմ և տիրապետում եմ <<Սվազ>>-ի ասեղնագործության ։ Ունեցել եմ որոշակի քանակությամբ աշխատանքներ, որոնցով մասնակցել եմ ցուցահանդեսների։ Ինչպես նաև ներկայումս այցելում եմ Օղակ ՀԿ և սովորում <<Այնթապ>>-ի ասեղնագործության տեսակը։ <<Սվազ>> -ի ասեղնագործությունը իրենից ներկայացնում է պատմամշակույթային արժեք և իմ մեծագույն ցանկությունն է հետագայում այդ արժեքը վերարտադրել իմ ստեղծագործած հագուստների վրա և դրանով պահպանել մեր ազգային հարստությունը։