Մանկուց հետաքրքրություն եմ ունեցել ձեռագործ աշխատանքների և ասեղնագործության նկատմամբ։ Հետագայում, արդեն դպրոցում և հետո ուսանողական տարիքում սկսեցի ավելի լուրջ մոտենալ ասեղնագործության հնարքներին։
Մի գեղեցիկ օր պատահական հյուընկալվեցի ընկերուհուս տանը, և աչքիցս չվրիպեց նրանց սեղանին փռված գեղեցիկ ասեղնագործ սփռոցը, որը նվիրական հուշ էր մնացել սիրիահայ հորաքրոջ ձեռքի աշխատանքներից։ Մի քանի րոպե լուռ նայելուց հետո մտքումս վերապահեցի սփռոցի նախշերի տեսքը և տանը արդեն սկսեցի օրերով աշխատել կտորի վրա, հետագայում իմացա որ այդ նախշը “Այնթապի” նախշերից է։
Օգտվելով գրքերից, ուսումնասիրելով գրականությունը , ինքնուրույն փորձերով և համացանցի կծկտուր տվյալներն օգտագործելով, շարունակեցի հստակ քայլերով առաջ գնալ ասեղնագործության աշխատանքում։ Ուսումասիրեցի և տիրապետեցի նաև «Մարաշ»-ի , «Վանի”» , «Վասպուրական»-ի” «Սվազ»-ի, «Ուրֆա»-ի, «Քիլիս»-ի”ասեղնագործությանը։
Այժմ “ՕՂԱԿ” հասարակական կազմակերպությունում դասավանդում եմ Այնթապի ասեղը և իմ առաքելությունն եմ համարում երիտասարդ հայուհիների մեջ տարածել եւ ապահովել ազգային այս յուրահատուկ ասեղնագործության շարունակականությունը։